Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր

Բրիտանացի բժիշկները ապացուցել են` կանայք թույլ սեռ են

Բրիտանացի բժիշկները ապացուցել են` կանայք թույլ սեռ են

Բրիտանացի բժիշկների հետազոտությունները հաստատել են, որ կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են: Գիտափորձերին մասնակցել է 100 հազար տղամարդ և կին: Արդյունքում` հնարավոր է եղել հաստատել, որ հոգեֆիզիոլոգիական տարբերություններ կան, որոնք տղամարդուն դարձնում են ուժեղ, իսկ կնոջը` թույլ սեռ: Այս մասին տեղեկացնում health.yoread.ru/news կայքը:

 

Ֆիզիոլոգիապես բացատրվում է, որ տղամարդու օրգանիզմը արտադրում է 10 տոկոս ավելի տեստեստերոնի հորմոն, քան կանանց օրգանիզմը: Դրա հետ կապված տղամարդու մկանային զանգվածը ավելին է, քանի որ տեստեստերոնը մասնակցում է մկանների ձևավորմանը: Եվ, չնայած կնոջ զանգվածը քիչ է տղամարդու զանգվածից, կանայք պակաս ճարպիկ են, քան տղամարդիկ:

 

Էստրոգեն հորմոնը, որը տղամարդու մոտ ավելի պակաս է, նվազեցնում է կանանց մոտ սրտային հիվանդությունների հավանականությունը: Կանանց սրտի նոպաները, հիմնականում, սկսվում են կլիմաքսից հետո, երբ օրգանիզմում նվազում է էստրոգենի քանակը:

 

Հոգեկան առողջության տեսնակյունից իրավիճակը երկակի է: Մի կողմից շիզոֆրենիայով և աուտիզմով տղամարդիկ 2 անգամ ավելի շատ են հիվանդանում, մյուս կողմից` կանանց ծննդաբերություններին հետևում է հետծննդյան ընկճախտը, իսկ կլիմաքսին հետևում են հոգեկան խանգարումները:

 

Ի դեպ, կանայք մեծամասամբ վարում են ավելի առողջ կենսակերպ, քան տղամարդիկ, և դրա համար ավելի քիչ են ենթակա թոքի քաղցկեղի և լյարդի ախտահարման:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. donbass.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ